Իկարդիի գործակալը հայտնել է իր հաճախորդի որոշման մասին

20:08 09.01.2019

Արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի կինն ու գործակալը` Վանդա Նարան, հայտարարել է, որ ֆուտբոլիստը չի երկարաձգի իր պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ: 

«Մաուրոյի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք գերակումբներ: «Ինտերը» չի համաձայնել այն պայմանների հետ, որոնք մենք էինք առաջարկել: Ակումբն այդպես էլ չի կարողացել այնպիսի առաջարկ կատարել, որը կհետաքրքրեր մեզ: 

Տրամաբանական չէ նույն աշխատավարձով պայմանագիր կնքել: Կարծում ենք, որ Իկարդին ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում»,- Նարայի խոսքն է մեջբերում TyC Sports-ը: 

Հիշեցնենք, որ Իկարդին հանդես է գալիս «Ինտերում» 2013 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 18 հանդիպման և դարձել 12 գոլի հեղինակ: 

Share |

Լրահոս