Ռոբենը նշել է իր վարկածով Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտին

21:29 09.01.2019

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը նշել է, որ «Լիվերպուլը» ընթացիկ մրցաշրջանում կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: 

Հիեցնենք, որ մյունխենցիները կհանդիպեն մերսիսայդցիների հետ մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակում: 

««Լիվերպուլը» կրկին լավ մարզավիճակում է: Կարծում եմ, որ «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտն է: 

Ըստ իս` «Լիվերպուլի» հետ հանդիպումը «Բավարիայի» համար ամենավատն էր վիճակահանության առումով: Միաժամանակ դա նոր մարտահրավեր է մեզ համար:

Եթե «Բավարիայի» համար լավ օր լինի, ապա կկարողանանք հաղթել: Վստահ եմ, որ «Լիվերպուլի» համար էլ դժվար կլինի»,- Ռոբենի խոսքն է մեջբերում Liverpool Echo-ն: 

Share |

Լրահոս