Australian Open. Ֆեդերերը կմեկնարկի Իստոմինի հետ խաղով, Նադալը՝ Դակվորտի

12:36 10.01.2019

Մելբուրնում կայացել է Ավստրալիայի Բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի հիմնական ցանցի վիճակահանությունը:

Մրցաշարի և աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի առաջին մրցակիցը լինելու է որակավորման փուլի հաղթողներից մեկը: Մրցաշարի երկրորդ համար Ռաֆայել Նադալի առաջին մրցակիցը լինելու է ավստրալացի Ջեյմս Դակվորտը: 

Ավստրալիայի Բաց առաջնության գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը մեկնարկելու է Ուզբեկստանի ներկայացուցիչ Դենիս Իստոմինի հետ խաղով:

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը մեկնարկային հանդիպումն անցկացնելու է Գերմանիայի ներկայացուցիչ Պետեր Գոյովչիկի հետ: Գերմանացի Ալեքսանդր Զվերևի առաջին մրցակիցը սլովակ Ալյաժ Բեդենն է, ավտսրիացի Դոմինիկ Տիմինը՝ ֆրանսիացի Բենուա Պեռը:

Առաջին շրջանի կենտրոնական հանդիպումներից մեկն էլ լինելու է բրիտանացի Էնդի Մարեյի և իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի դիմակայությունը:

Վիճակահանության ամբողջական արդյունքները ներկայացված են այս հղմամբ:

Share |

Լրահոս