Արագադ Աբրամյանը 21 միավոր է վաստակել Բաշկիմի հետ խաղում

17:37 10.01.2019

Արագադ Աբրամյանը և Արկադի Մկրտիչյանը շարունակում են իրենց հաջող ելույթները եվրոպական «Բիբլ» լիգայում:

Եվրոպական «Բիբլ» լիգայի 13-րդ տուրում ղազախական «Բարսի Ատիրաու» ակումբը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի խաղացողները, 81-75 հաշվով առավելության է հասել «Բաշկիմի» ակումբի նկատմամբ:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Արագադ Աբրամյանը խաղադաշտում անցկացրել է 36 րոպե, վաստակել է 21 միավոր, 11 անգամ տիրել է օղակից անրադարձող գնդակին և կատարել է 5 արդյունավետ փոխանցում:

Արկադի Մկրտիչյանը խաղադաշում անցկացրել է 28 րոպե, վաստակել է 15 միավոր, 2 անգամ տիրել է օղակից անրադարձող գնդակին և կատարել է 3 արդյունավետ փոխանցում:

Share |

Լրահոս