Աննա Սարգսյանը գլխավորում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի աղյուսակը

16:46 10.01.2019

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որին մասնակցում է 10 շախմատիստ, այդ թվում՝ 3 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ, 2 ՖԻԴԵ-ի վարպետ և 1 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Շրջանային մրցաշարի մասնակիցների թվում է նաև Վրաստանի հնգակի չեմպիոն Զուրաբ Ստուրուան:

Խաղացված 2 տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, ով 2 տուրում տոնել է 2 հաղթանակ:

Առաջատարից կեսական միավորով հետ է մնում 4 շախմատիստ՝ գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանը, Արման Միքայելյանը, միջազգային վարպետ Կլեմենտիյ Սիչովը և ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 3-րդ տուրը:

Share |

Լրահոս

Loading...