Ֆերդինանդ Կարապետյանն Ավստրիայում օլիմպիական մարզումային ճամբարի է մասնակցում

13:57 10.01.2019

Ավստրիայի Միտերսիլ քաղաքում հունվարի 7-ին մեկնարկել է Եվրոպայի Ձյուդոյի Միության կազմակերպած «Դեպի ոսկին» օիլիմպիական մարզումային ճամբարը:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից մարզումային ճամբարին մասնակցում են 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը և 90 կգ քաշային Արսեն Խանջյանը:

Այն կավարտվի հունվարի 16-ին, իսկ հունվարի 14-15-ը նույն քաղաքում կանցկացվի մարզչական և մրցավարական սեմինար, որի ընթացքում կներկայացվեն 2019 թվականին սպասվելիք փոփոխությունները, եթե այդպիսիք լինեն:

Մարզչական սեմինարին կմասնակցեն մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը և գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը:

Share |

Լրահոս

Loading...