Գվարդիոլա. Սուլշերի նորամուտը ՄՅՈւ-ում շատ ավելի լավն է, քան իմը Սիթիում

16:08 10.01.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Ուլե-Գունար Սուլշերի` «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքի մասին:

Նորվեգացի մասնագետը դեկտեբերին փոխարինել է Ժոզե Մոուրինյուին ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշտոնում և հաղթել է մեկնարկային բոլոր 5 խաղերում.

«Նրա մեկնարկը ՄՅՈւ-ում շատ ավելի լավն է, քան իմը` «Մանչեսթեր Սիթիում»: Ես պարտվել եմ իմ առաջին խաղը (խմբ.- «Բավարիայի» հետ ընկերական խաղը), իսկ երկրորդում ոչ-ոքի խաղացի (2016 թ. նշանակումից հետո):

Նա հաղթել է բոլոր խաղերում: Սուլշերն անհավանական արդյունքներ է գրանցում: ՄՅՈւ-ի խաղից մի քանի րոպե եմ դիտել, նրանք հիանալի էին խաղում:

Բայց մրցակիցների մասին խոսելն իմ գործը չէ, առջևում մեզ բարդ հանդիպում է սպասվում «Վուլվերհեմփթոնի» հետ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն:

Share |

Լրահոս