Երեկ մեկնարկեց Լիգա 1-ի 14-րդ տուրը։ ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ «Լիլի» նկատմամբ։
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը բացեց Մաուրո Իկարդին։ Արգենտինացի հարձակվողի համար այս գոլը 10-րդն էր փարիզյան ակումբի կազմում անցկացրած վերջին 9 խաղերում։
Մինչ այդ նա գրավել էր «Անժերի» (4-0), «Նիսի» (4-1), «Բրեստի» (2-1) դարպասները, դուբլ էր գրանցել «Մարսելի» հետ խաղում (4-0) ու նաև երեք գնդակ էր խփել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բրյուգեի» հետ երկու խաղերում (5-0, 1-0) ու նաև մեկ գնդակ «Գալաթասարայի» հետ խաղում (1-0):