Լեգենդար Խորեն Հովհաննիսյանը նշում է ծննդյան 64-րդ տարեդարձը

16:18 10.01.2019

ԽՍՀՄ հավաքականի և Երևանի «Արարատի» նախկին կիսապաշտպան, Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն այսօր` հունվարի 10-ին, դառնում է 64 տարեկան:

ԽՍՀՄ հավաքականում Խորեն Հովհաննիսյանը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ, մասնակցել է Աշխարհի 1982 թվականի առաջնությանը, դարձել է1980 թվականի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր:

Հովհաննիսյանը 1996-1997 թվականներին գլխավորել է Հայաստանի հավաքականը:

ArmSport-ը շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստին ծննդյան օրվա առթիվ` նրան մաղթելով քաջ առողջություն:

Share |

Լրահոս