Լոկոմոտիվի ուկրաինացի գլխավոր մարզիչն ու փորձաշրջան անցնող ֆուտբոլիստները Հայաստանում են

17:57 10.01.2019

Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ, 70-ամյա ուկրաինացի մարզիչ Անատոլի Պիսկովեցը, մարզչական շտաբի մյուս անդամներն ու փորձաշրջան անցնող ֆուտբոլիստները ժամանել են Հայաստան:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հունվարի 10-ից «Լոկոմոտիվը» կվերսկսի իր մարզումները՝ նախապատրաստվելով ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության խաղերին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախատեսված է երեք ստուգողական հանդիպում Բարձրագույն խմբում հանդես եկող «Գանձասար-Կապան», «Շիրակ» և «Բանանց» ակումբների հետ։

Հունվարի 20-ին «Լոկոմոտիվը» կմրցի կապանյան թիմի, հունվարի 26-ին` «Շիրակի», իսկ հունվարի 30-ին` «Բանանցի» հետ:

Հիշեցնենք, որ Առաջին խմբի առաջնության աշնանային հատվածից հետո ակումբը 32 միավորով 4-րդ տեղում է:  Պիսկովեցի նշանակման մասին «Լոկոմոտիվը» հայտարարեց դեկտեմբերի 15-ին: Նա այդ պաշտոնում փոխարինեց Վահե Գևորգյանին:

«Լոկոմոտիվի» մամուլի քարտուղարւությունը լուսանկարներ է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանում.

Share |

Լրահոս