Նեյմարի հայրը գաղտնի հանդիպել է Բարսելոնայի ներկայացուցչի հետ

11:18 10.01.2019

Իսպանական լրատվամիջոցները շարունակում են գրել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին:

Catalunya Radio-ին հայտնի է դարձել, որ Նեյմարի հայրը Բրազիլիայում գաղտնի հանդիպում է ունեցել «Բարսելոնայի» ներկայացուցիչ Անդրե Կարիի հետ: Վերջինս 2013 թվականին մեծ դերակատարություն է ունեցել Նեյմարի՝ «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխության հարցում:

Հանդիպմանը ներկա է եղել նաև հայտնի գործակալ Պինի Զախավին:

Հաղորդվում է, որ նմանատիպ եռակողմ հանդիպում կայացել է նաև նոյեմբերին, Լոնդոնում: Ըստ ամենայնի, կողմերը քննարկում են Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադառնալու հավանականությունը:

Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականին է 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն»:

Share |

Լրահոս

Loading...