Բավարիան միացել է Ռաբյոյի համար պայքարին

17:46 10.01.2019

Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյին, որի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Բարսելոնան», հայտնում է RMC Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, գերմանական ակումբը պատրաստ է ձեռք բերել ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ինչը գուցե ավելի ձեռնտու լինի ՊՍԺ-ին, որը ցանկանում է նրա համար ինչ-որ գումար ստանալ:

Եթե չստացվի համաձայնության գալ, ապա «Բավարիան» կփորձի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ամռանը` ազատ խաղացողի կարգավիճակով, երբ նրա պայմանագիրը փարիզյան թիմի հետ կավարտվի:

«Բավարիան» արդեն սկսել է բանակցությունները Ռաբյոյի ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա Ռաբյոն 5-ամյա պայմանագրի պայմանները համաձայնեցրել է «Բարսելոնայի» հետ` տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով: Այդուհանդերձ, Վերոնիկա Ռաբյոն` կիսապաշտպանի մայրն ու գործակալը, ցանկանում էր այն հասցնել մինչև 15 մլն եվրոյի, սակայն կատալոնական ակումբը հրաժարվեց բավարարել նրա պահանջները:

Share |

Լրահոս