Ռեմսին հունվարի 13-ին բուժզննում կանցնի Յուվենտուսում

13:52 10.01.2019

«Արսենալի» ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին համաձայնել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Յուվենտուս»:

Sky Sports-ը հայտնում է, որ ֆուտբոլիստը հունվարի 13-ին բուժզննում կանցնի թուրինյան ակումբի համար:

Սպասվում է, որ կիսապաշտպանը 5 տարվա պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ Իտալիայի Սուպերգավաթի` «Միլանի» հետ հունվարի 16-ին կայանալիք խաղից հետո:

Ռեմսիի աշխատավարձը «Յուվենտուսում» տարեկան 8 մլն եվրո կկազմի, և նա կդառնա թուրինյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուից հետո:

Հիշեցնենք` 28-ամյա Ռեմսիի պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է ամռանը և կողմերը համաձայնության չեն եկել այն երկարաձգելու շուրջ:

Այսպիսով, ուելսցին «Յուվենտուս» կտեղափոխվի ազատ խաղացողի կարգավիճակով: Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված էին նաև ՊՍԺ-ը, «Ռեալը», «Բավարիան» և «Ինտերը»:

Share |

Լրահոս

Loading...