Ջոկովիչը մարզման ժամանակ 6:1, 4:1 հաշվով ջախջախել է Մարեյին, բայց նրանց ժամանակն ավարտվել է

17:09 10.01.2019

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ու բրիտանացի Էնդի Մարեյը մարզումային խաղ են անցկացրել Մելբուրնում:

Ի սկզբանե, թենիսիստները որոշել են անցկացնել նախավարժանք և մեկ սեթ, սակայն Նովակի`6:1 հաշվով արագ հաղթանակից հետո նրանք շարունակել են խաղը:

Երկրորդ պարտիայում Ջոկովիչը նորից հաղթել է` 4:1 հաշվով, ինչից հետո նրանց ժամանակը կորտում ավարտվել է:

Խաղը 49 րոպե է տևել:

Հարկ է նշել, որ մարզումը բաց է եղել. կազմակերպիչները «Մարգարետ Կորտ» արենայի տրիբունայի կեսը բացել են և գրեթե բոլոր նստատեղերը զբաղեցվել են:

Ավելի վաղ Մելբուրնում կայացել էր կանանց և տղամարդկանց մրցաշարերի վիճակահանությունը, որին մասնակցել են գործող չեմպիոններ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու դանիացի Կարոլինա Վոզնյացկին:

Ավստրալիայի Բաց առաջնությունը կկայանա հունվարի 14-ից 27-ը:

 
Share |

Լրահոս

Loading...