ՀՖՖ նախկին փոխնախագահը դարձել է Բագրատ Նավոյանի խորհրդականը

12:15 10.01.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Աշոտ Մանուկյանը աշխատանքի է անցել «Ալաշկերտում»: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Աշոտ Մանուկյանը կատարելու է «Ալաշկերտի» հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանի խորհրդականի գործառույթները:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո «Ալաշկերտն» ունի 33 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Աշոտ Մանուկյանը՝ լուսանկարում ձախից

Share |

Լրահոս