Australian Open. Կանանց մրցաշարի վիճակահանության արդյունքները

14:50 10.01.2019

Կայացել է Ավստրալիայի Բաց առաջնության կանանց մրցաշարի հիմնական ցանցի վիճակահանությունը:

Ռումինուհի Սիմոնա Հալեպը պայքարը սկսելու է էստոնուհի Կայա Կանեպիի դեմ խաղով:

Առաջնության գործող չեմպիոնուհի Կարոլինա Վոզնյացկին մեկնարկային հանդիպումն անցկացնելու է Բելգիայի ներկայացուցիչ Էլիսոն Վան Էյտվանկի դեմ, գերմանուհի Անժելիկա Կերբերը՝ սոլվենուհի Պոլոնա Հերցոգի, ճապոնուհի Նաոմի Օսական՝ Լեհաստանի ներկայացուցիչ Մագդա Լինետի, իսկ ամերիկուհի Սլոան Սթիվենսը՝ հայրենակցուհի Թեյլոր Թաունսենդի:

Grand Slam շարքի 23 տիտղոս ունեցող Սերենա Ուիլյամսի առաջին մրցակիցը լինելու է Տատյանա Մարիան: Հոլանդիայի ներկայացուցիչ Կիկի Բերտենսը կմրցի ամերիկուհի Էլիսոն Ռիսկի, իսկ Չեխիայի ներկայացուցիչ Պետրա Կվիտովան՝ Մագդալենա Ռիբարիկովայի:

Վիճահանության ամբողջական արդյունքները ներկայացված են այս հղմամբ:

Հավելենք, որ Ավստրալիայի Բաց առաջնության հիմնական ցանցի հանդիպումները մեկնարկելու են հունվարի 14-ին:

Share |

Լրահոս

Loading...