Բանանցը վերսկսել է մարզումները (տեսանյութ)

18:28 10.01.2019

Հունվարի 10-ին «Բանանցը» վերսկսեց մարզումները և պատրաստությունը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածին: Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հունվար և փետրվար ամիսներին նախատեսված են ընկերական մի քանի հանդպումներ հայկական և ռուսական ակումբների հետ:

Հունվարի 23-ին «Բանանցը» ուժերը կչափի «Լոռիի» հետ, հունվարի 25-ին՝ Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգան (ՖԱԼ) ներկայացնող «Արմավիրի» հետ, հունվարի 30-ին՝ «Արցախի» հետ, իսկ փետրվարի 1-ին կմրցի Երևանի «Լոկոմոտիվի» հետ:

Փետրվարի 4-ից 18-ը «Բանանցն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ ևս կանցկացվեն մի քանի ընկերական հանդիպումներ տարբեր երկրներ ներկայացնող ակումբների հետ: Մրցակից ակումբների մասին մանրամասն տեղեկատվություն ակումբը կհաղորդի առաջիկայում:

Share |

Լրահոս

Loading...