Ինյեստա. Չեմ պատկերացնում Նեյմարի վերադարձը Բարսելոնա

15:11 10.01.2019

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ չի պատկերացնում «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի վերադարձը կատալոնական ակումբ:

«Նեյմարի համար բարդ կլինի վերադառնալ «Բարսելոնա», բայց մենք տեսել ենք, որ ֆուտբոլում հազարավոր տարօրինակ դեպքեր են լինում:

Բազմիցս ասել եմ, որ Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:

Ոչ մի ակումբ չի հրաժարվի նման ֆուտբոլիստի ձեռք բերելու հնարավորությունից, բայց ես չեմ պատկերացնում Նեյմարի վերադարձը «Բարսելոնա»»,- Ինյեստայի խոսքը մեջբերել է Rac1-ը:

Share |

Լրահոս

Loading...