Չելսին կողմնորոշվել է տրանսֆերային նպատակներում. նոր «թիրախը» Զենիթից է

13:43 10.01.2019

«Չելսիի» ղեկավարությունը կողմնորոշվել է տրանսֆերային առաջնահերթությունների հարցում:

Football Italia-ն հաղորդում է, որ այժմ լոնդոնյան ակումբի դիտակետում է հայտնվել «Զենիթի» արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը:

«Չելսիում» որոշել են հրաժարվել «Կալյարիի» կիսապաշտպան Նիկոլո Բարելայի տրանսֆերը ձեռք բերելու մտադրությունից, քանի որ կարծում են՝ այս ֆուտբոլիստի համար 45-50 միլիոն եվրո վճարելը շատ է:

Լոնդոնյան ակումբում վստահ են, որ ավելի քիչ գումարով կկարողանան ձևակերպել Պարեդեսի տրանսֆերը:

Բացի այդ, «Չելսին» որոշել է ձեռք չբերել «Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուայինին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենտուսին»: Թուրինյան ակումբն Իգուայինի համար 55 միլիոն եվրո է պահանջում: Իր հերթին «Միլանը», որ մինչև մրցաշրջանի ավարտը 18 միլիոն եվրոյով վարձակալել է Իգուայինի տրանսֆերը և ունի այն 36 միլիոն եվրոյով գնելու առաջնահերթ իրավունք, «Չելսիին» երկու տարբերակ է առաջարկել:

«Միլանի» ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել Իգուայինի տրանսֆերից, եթե «Չելսին» իջեցնի վարձակալված Տեմուե Բակայոկոյի տրանսֆերը ձեռք բերելու արժեքը, որն այժմ կազմում է 35 միլիոն եվրո:

Երկրորդ տարբերակով «Միլանն» առաջարկել է 5 միլիոն եվրոյի դիմաց 18 ամսով վարձակալել «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատային, իսկ հետո ունենալ իսպանացու տրանսֆերը 40 միլիոն եվրոյով գնելու առաջնահերթ իրավունք:

Share |

Լրահոս