Ֆրենկի դե Յոնգը կողմնորոշվել է, թե որտեղ է շարունակելու կարիերան

13:17 10.01.2019

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը որոշել է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

Mundo Deportivo-ն հաղորդում է, որ ֆուտբոլիստը մտադրության մասին արդեն տեղյակ է պահել կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Ռոբերտու Ֆերնանդեսին, ով իր հետ մեկ տարուց ավելի է՝ բանակցություններ է վարում:

«Բարսելոնան» Ֆրենկի դե Յոնգի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:

Հայտնի է, որ ֆուտբոլիստը 5-ամյա պայմանագիր է կնքելու: Այժմ «Բարսելոնային» մնում է համաձայնության հասնել «Այաքսի» հետ, որն իր ֆուտբոլիստի համար առնվազն 75 միլիոն եվրո է պահանջում:

Միևնույն ժամանակ, Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերը ձեռք բերելու փորձերը չի դադարեցրել «Պարի Սեն Ժերմենը»: Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին չի կորցրել 21-ամյա ֆուտբոլիստին իր ակումբում տեսնելու հույսերը:

Եթե Ալ-Խելաիֆիին վերջնականապես չհաջողվի ձևակերպել տրանսֆերը, նա մտադիր է այնպես անել, որ դե Յոնգի տեղափոխությունը հնարավորինս թանկ արժենա «Բարսելոնայի» համար:

Նման վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը և ամռանն ազատ գործակալի կարգավիճակով անվճար տեղափոխվելու է «Բարսելոնա»:

Share |

Լրահոս

Loading...