Դել Պոտրոն հայտարարել է` երբ կվերադառնա կորտ

20:41 10.01.2019

Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին Դել Պոտրոն հայտարարել է, թե երբ կվերադառնա կորտ:

Ըստ արգենտինացու` նա պատրաստ կլինի կրկին խաղալ փետրվարից: Դել Պոտրոն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Դելրեյ-Բիչ մրցաշարին, որն անցկացվելու է փետրվարի 15-24-ը:

Այս պահին թենիսիստը վերականգնվում է վնասվածքից, որը նա ստացել էր նախորդ մրցաշրջանի վերջում:

Share |

Լրահոս