Էմերին խոսել է Արսենալի տրանսֆերային ծրագրերի մասին

19:07 10.01.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտնել է, թե ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբն ինչ ծրագրեր ունի: Մարզիչը նաև խոսել է Աարոն Ռեմսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.

«Ցանկանում եմ, որ Ռեմսին մնա: Շատ եմ խոսել այդ մասին: Նա մեզ պետք է: Վերջին խաղերում նրա ելույթներն ինձ գոհացրել են:

Նրա ապագան կախված է միայն նրանից, իր ընտանիքից և գործակալից: Ռեմսիի ցանկացած որոշում ես կհասկանամ և կընդունեմ: Ավելին ասել չեմ կարող:

Տրանսֆերներ ձմռանն «Արսենալը» չի կատարի: Եթե թիմ հրավիրեն նոր խաղացողներ, ապա միայն վարձավճարի հիմունքներով»,- Էմերիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ շատ են խոսակցություններն այն մասին, որ լոնդոնցիները ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին:

Share |

Լրահոս

Loading...