Էմերի. Մխիթարյանը վերսկսել է մարզումները

21:51 10.01.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մամուլի ասուլիս է տվել «Վեսթ Հեմի» հետ խաղից առաջ ու խոսել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին.

«Վաղը վերջին մարզումը կանցկացնենք «Վեսթ Հեմի» հետ խաղից առաջ: Մարզման այս փուլը կարևոր է: Օզիլը նույնպես մարզվել է մեզ հետ: Հոլդինգը և Ուելբեկը նույն վնասվածքն ունեն:

Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները: Մավրոպանոսը 10 օր է մարզվում է ու կարող է մասնակցել Մ23 թիմի խաղին: Այժմ վնասվածք ունեցող ֆուտբոլիստների հարցում վիճակն ավելի լավ է, քան մեկ շաբաթ առաջ»,- մարզչի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս