Հարդենը կրկնել է Մակգրեյդիի ցուցանիշը և այժմ զիջում է միայն Բրայանտին

15:42 10.01.2019

«Հյուսթոն Ռոկետսի» պաշտպան Ջեյմս Հարդենը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության (NBA)՝ «Միլուոկի Բակսի» դեմ խաղում (109:116) 42 միավոր է վաստակել:

Հարդենի համար սա արդեն 14-րդ անընդմեջ հանդիպումն է, որում նա նվազագույնը 30 միավոր է վաստակում: 29-ամյա պաշտպանը կրկնել է լիգայի նախկին խաղացող Տրեյսի Մակգրեյդիի ցուցանիշը:

1976-77թթ. մրցաշրջանում NBA-ի ու ABA-ի միավորումից հետո Հարդենը դարձել է այս ցուցանիշով երկրորդ բասկետբոլիստը: Առաջին հորիզոնականում «Լոս Անջելես Լեյկերսի» լեգենդ Կոբի Բրայատն է, ով 2003 թվականին 16 հանդիպում անընդմեջ առնվազն 30 միավոր էր վաստակում:

Հավելենք, որ կանոնավոր առաջնության 40 խաղում «Հյուսթոնը» 23 հաղթանակ է տոնել և զբաղեցնում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...