Կոնֆլիկտը սրվում է. Իսկոն հավանել է Սոլարիին քննադատող գրառում

10:14 10.01.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի և գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հարաբերությունները շարունակում են լարված մնալ:

Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի՝ «Լեգանեսի» հետ հանդիպումից (3:0) առաջ իսպանացին Twitter-ում հավանել է Սոլարիին քննադատող գրառում:

«Սոլարին մեկնարկային կազմում ընդգրկում է Դանի Սեբալյոսին և Կազեմիրոյին, ով մարզավիճակ չունի:

Չնայած նա 20 տարի առաջ ավարտել է կարիերան, սակայն ավելի շուտ ինքն իրեն կընդգրկի մեկնարկային կազմում, քան Իսկոյին»,- նման բովանդակությամբ գրառում է հավանել Իսկոն:

Որոշ ժամանակ անց Իսկոն հանել է «հավանումը»:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իսկոն 13 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, խփել է 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Իսկոյի՝ «Ռեալի» ղեկավարության հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Share |

Լրահոս

Loading...