Զինչենկոն՝ իր հրաշալի գոլի մասին. Հարվա՞ծ էր, թե՞ փոխանցում. հարգալից եղեք

10:59 10.01.2019

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն խոսել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Բյորթոնի» հետ առաջին հանդիպման մասին:

Հիշեցնենք, որ «քաղաքայինները» 9:0 հաշվով հաղթանակ են տոնել:

«Կյանքումս առաջին անգամ էի մասնակից լինում նման հաշվով հաղթանակի: Մենք շատ գոլեր խփեցինք, սակայն ցանկանում ենք ավելի շատ խփել:

Հույս ունեինք, որ 10 գոլ կխփենք: Տեսնենք, գուցե հաջորդ անգամ նման ցուցանիշ գրանցենք: Ընդմիջմանը մարզիչն ասաց, որ շարունակենք նույն ոգով և հնարավորություն դեպքում ավելի շատ գոլեր խփենք:

Ես հարվածո՞ւմ էի, թե՞ փոխանցում կատարում: Մի փոքր ավելի հարգալից եղեք, խնդրում եմ»,- Զինչենկոյի խոսքը մեջբերել է BBC Sport-ը:

Զինչենկոյի՝ «Բյորթոնի» դարպասը խփած գոլը:

Share |

Լրահոս

Loading...