Հայտնի է՝ պայմանագրի խզման համար ՄՅՈւ-ն որքան գումար է վճարել Մոուրինյուին

12:55 10.01.2019

Ժոզե Մոուրինյուն և «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը լուծել են պայմանագրի խզման առնչվող բոլոր հարցերը:

Daily Mail-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը 55-ամյա մասնագետի հետ պայմանագիրը ժամկետից շուտ խզելու համար նրան 16,6 միլիոն եվրո փոխհատուցում է վճարել:

Այժմ, երբ բոլոր ֆինանսական հարցերը վերջնական լուծում են ստացել, Մոուրինյուն այլ թիմ գլխավորելու հնարավորություն ունի:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել էր 2016 թվականի ամռանը: Պորտուգալացի մասնագետն աշխատանքից ազատվեց դեկտեմբերի 18-ին, իսկ նրան փոխարինեց Ուլե-Գունար Սուլշերը:

Share |

Լրահոս