Հագեցնելով գոլային ծարավը. Մանչեսթեր Սիթին 9:0 հաշվով հաղթեց Բյորթոնին (տեսանյութ)

01:43 10.01.2019

Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 9 անպատասխան գնդակ ուղարկեց «Բյորթոնի» դարպասը:

«Քաղաքաբնակների» կազմում պոկեր ձևակերպեց Գաբրիել Ժեզուսը, մեկական անգամ աչքի ընկան Ալեքսանդր Զինչենկոն, Կևին Դե Բրույնեն, Ֆիլիպ Ֆոդենը, Քայլ Ուոքերը և Ռիյադ Մահրեզը: 

Նշենք, որ մրցող թիմերի միջև կայանալիք պատասխան խաղը հունվարի 23-ին: 

Share |

Լրահոս

Loading...