Նախորդ անգամ լավ աշխատանք եմ կատարել. Մոուրինյուն ակնարկել է, որ կարող է վերադառնալ Ռեալ

21:13 10.01.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Մադրիդի «Ռեալ» վերադառնալու մասին.

«Երբ ֆուտբոլիստին կամ մարզչին կրկին հրավիրում են նույն ակումբում աշխատելու, ապա նշանակում է, որ նախկինում նա այնտեղ լավ է աշխատել: Ես զգում էի դա, երբ վերադառնում էի «Չելսի»: Մեծ պատիվ է, երբ քեզ հրավիրում են նախկին ակումբում կրկին աշխատելու:

Ակումբները ցանկանում են թիմում տեսնել իրենց լավ ծանոթ մարզիչներին կամ ֆուտբոլիստներին, և եթե նրանք դիմում են այդ քայլին, ապա նշանակում է, որ հարգում են այդ մարդու կատարած աշխատանքը»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերում է Record.pt-ը:

Հիշեցնենք, որ պորտուգալացին «Ռեալում» աշխատել է 2010-2013 թվականներին:

Share |

Լրահոս

Loading...