ՉԼ. ՊՍԺ-ն կարող է ՄՅՈւ-ի հետ խաղն անցկացնել առանց հանդիսականների

22:28 10.01.2019

Ֆրանսիական ՊՍԺ-ն կարող է Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումն անցկացնել առանց հանդիսականների «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղում փարիզցիների երկրպագուների անկարգության պատճառով:

L`Equipe-ը հայտնում է, որ հունվարի 11-ին ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն կքննի միջադեպը և որոշում կկայացնի:

ՊՍԺ-ի երկրպագուները տնային խաղում ճայտրուկներ են նետել ոստիկանների ուղղությամբ:

Սա առաջին դեպքը չէ, երբ փարիզյան ակումբը կարող է պատժվել երկրպագուների պատճառով:

Share |

Լրահոս