Նավասն ասել է, թե որ դեպքում կլքի Ռեալը

20:32 10.01.2019

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը խոսել է իր ապագայի մասին` հայտնելով, որ պատրաստվում է մնալ Մադրիդում.

«Կհեռանամ այն օրը, երբ հասկանամ, որ այլևս չեմ կարող լինել թիմի առաջին դարպասապահը: Դա այն է, ինչին ես ձգտել եմ միշտ, սակայն ցանկացած ժամանակ կա մեկը, որը որոշումներ է կայացնում: Մեզ մնում է լավ մարզվել ու խաղալ, երբ տրվում է այդ հնարավորությունը:

Այժմ պետք է սպասեմ իմ հերթին:

Կուրտուայի վնասվածքից տեղյակ չեմ: Միայն մարզիչը գիտի այդ մասին: Ես 100%-ով նվիրված եմ նրան, քանի որ մենք միասնական պետք է լինենք»,- Նավասի խոսքերը մեջբերում է AS-ը:

 

Share |

Լրահոս