NBA. Լեյկերսը հաղթել է Դետրոյտին, Հարդենի 42 միավորը չի օգնել Հյուսթոնին (տեսանյութ)

11:40 10.01.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 10 հանդիպում:

«Միլուոկի Բակսն» արտագնա խաղում 116:109 հաշվով առավելության է հասել «Հյուսթոն Ռոկետսի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Հյուսթոնի» պաշտպան Ջեյմս Հարդենը, ով դաբլ-դաբլ է ձևակերպել՝ 42+11:

«Լոս Անջելես Լեյկերսը» սեփական հարկի տակ 113:100 հաշվով առավելության է հասել «Դետրոյտ Պիստոնսի» նկատմամբ: Որոշիչ է դարձել հանդիպման երկրորդ քառորդը, որում տանտերերը հաղթել են 35:23 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Լեյկերսից» Կայլ Կուզման, ով վաստակել է 41 միավոր: «Լեյկերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը շարունակում է ապաքինվել վնասվածքից և բաց է թողել այս հանդիպումը:

«Լեյկերսի» համար այս հաղթանակը երկրորդն էր 3 անընդմեջ պարտություններից հետ, իսկ «Դետրոյտը» վերջին 7 խաղում միայն 1 հաղթանակ է տոնել:

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Վաշինգտոն Ուիզարդս»-«Ֆիլադելֆիա Սիկսերս»՝ 123:106
«Բոսթոն Սելտիկս»-«Ինդիանա Պեյսերս»՝ 135:108
«Բրուկլին Նետս»-«Ատլանտա Հոուկս»՝ 116:100
«Նյու Օրլեան Պելիկանս»-«Կլիվլենդ Կավալյերս»՝ 140:124
«Մեմֆիս Գրիզլիզ»-«Սան Անտոնիո Սփյորս»՝ 96:86
«Դալաս Մավերիկս»-«Ֆինիկս Սանզ»՝ 104:94
«Յուտա Ջազ»-«Օրլանդո Մեջիկ»՝ 106:93
«Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս»-«Չիկագո Բուլզ»՝ 124:112

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

Share |

Լրահոս

Loading...