Պեպե. Ռեալը գերեզմանոց է կենտրոնական պաշտպանների համար

16:01 10.01.2019

Պորտուգալացի պաշտպան Պեպեն, ով օրերս է վերադարձել «Պորտու», պատմել է, որ ակումբը մեծ դերակատարություն է ունեցել իր կարիերայում:

«Կարիերայիս առանցքային որոշումներից մեկը «Մարիտիմուից» «Պորտու» տեղափոխությունն էր: Կղզում ապրելուց հետո ինձ համար բարդ էր հարմարվել նոր պայմաններին: Մեկ ամբողջ տարի ես հարմարվում էի, այդ ընթացքում ինքս ինձ նման չէի:

Համբերատար սպասել եմ իմ հնարավորությանը, քանի որ «Պորտուում» շատ էին լավ պաշտպանները:

Նմանատիպ իրավիճակ է եղել նաև «Ռեալում»: Այս ակումբը կենտրոնական պաշտպանների համար գերեզմանոց է: Բոլորին չեմ էլ կարող թվել: Ես կարողացա «Ռեալում» 10 մրցաշրջան անցկացնել, քանի որ ինձ դրան նախապատրաստել էր «Պորտուն»»,- Պեպեի խոսքը մեջբերել է Record-ը:

Հիշեցնենք, որ Պեպեն «Պորտուում» հանդես է եկել 2004-2007 թվականների ընթացքում, իսկ «վիշապների» ղեկավարության հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Share |

Լրահոս

Loading...