Պոգբա. Մանչեսթեր Յունայթեդի համար հաղթանակները պետք է սովորական լինեն

16:20 10.01.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան «կարմիր սատանաների»՝ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին:

«Այժմ ամեն ինչ լավ է: Նոյեմբերին ես գրեթե չխաղացի, այնպես որ՝ շատ ուրախ եմ խաղադաշտ վերադառնալու համար: Այժմ թիմակիցներիս հետ հաճույք եմ ստանում:

Դեկտեմբերին ինձ ամենաշատը դուր է եկել «Բորնմութի» հետ հանդիպումը, որում գլխով գոլ խփեցի: Գլխով խաղն իմ ամենաուժեղ կողմը չէ, սակայն ես լավ ցատկեցի:

Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք, և հաղթանակները մեզ համար պետք է սովորական լինեն: Իհարկե, Պրեմիեր լիգան բարդ առաջնություն է, առջևում շատ հանդիպումներ կան, սակայն վերջին խաղերը մեզ վստահություն են հաղորդել:

Հոգաբանորեն ուժեղ ենք և պատրաստ: Ցանկանում ենք մինչև մրցաշրջանի ավարտն այսպես հանդես գալ»,- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:

Հավելենք, որ Պրեմիեր լիգայի 21-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...