«Էյֆելյան աշտարակի անկումը». ՊՍԺ-ն պարտվեց և դուրս մնաց Ֆրանսիայի լիգայի Գավաթից (տեսանյութ)

02:04 10.01.2019

Ֆրանսիայի լիգայի Գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունեց «Գենգամին»:

Խաղն ավարտվեց հյուրերի կամային հաղթանակով` 2:1: Հաղթողի կազմում իրենց անվան կողքին գոլ գրանցեցին Ատիտո Նգբակոտոն և Մարկու Թյուրամը, որոնք աչքի ընկան 11 մետրանոց նշակետից:

Փարիզյան ակումբի կազմում գոլ խփեց Նեյմարը: Այսպիսով, «Գենգամը» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ: 

 

Share |

Լրահոս

Loading...