Տուխելը՝ ՊՍԺ-ի դարպասին նշանակված 11-մետրանոցների մասին. Գուցե մրցավարը սիրում է տուգանայիններ

14:05 10.01.2019

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դժգոհ է Ֆրանսիայի լիգայի գավաթի խաղարկության՝ «Գենգամի» հետ խաղում (1:2) մրցավարական աշխատանքից:

Այդ խաղում փարիզյան թիմի դարպասին նշանակվել է երեք 11-մետրանոց տուգանային, որոնցից երկուսի դեպքում արձանագրվել է դարպասի գրավում:

«Չգիտեմ՝ մրցակիցն արժանի՞ էր հաղթանակի:

Մենք շատ պահեր ունեինք, սակայն մեր գործողություններում չափից շատ ինքնավստահություն կար: Բավականին տարօրինակ է պարտվել մի խաղում, որի ժամանակ քո դարպասին երեք անգամ 11-մետրանոց են նշանակում:

Երկրորդ 11-մետրանոցը շատ վիճելի էր: Անգամ չեմ ցանկանում խոսել այդ մասին, բարկանալու եմ: Այնտեղ ոչինչ, բացարձակ ոչինչ չկար: Մրցավարը դիմեց VAR-ի օգնությանը, բայց նշանակեց այդ տուգանայինը: Գուցե նրան պարզապես դուր են գալիս տուգանայիններ: Չի կարելի այդպես 11-մետրանոցներ նշանակել:

Եթե դուք ցանկանում եք մեկ խաղում երեք 11-մետրանոց տեսնել նաև «Ռեալի», «Բարսելոնայի» կամ «Բավարիայի» դարպասին, սպասեք 100 տարի, բայց, մինույն է, չեք տեսնի»,- Տուխելի խոսքերը մեջբերել է Goal-ը:

Share |

Լրահոս