The Guardian. Հայտնի են դարձել Ռեմսիի՝ Յուվենտուս տեղափոխության մանրամասները

10:33 10.01.2019

«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին, ով ամռանը ձեռք է բերելու ազատ գործակալի կարգավիճակ, կարիերան շարունակելու է «Յուվենտուսում»:

The Guardian-ին հայտնի են դարձել Ռեմսիի տեղափոխության վերաբերյալ որոշ մանրամասներ: Մասնավորապես, հայտնի է, որ Ռեմսին թուրինյան ակումբի հետ կնքելու է 5-ամյա պայմանագիր:

Այդ ժամկետում ֆուտբոլիստը ստանալու է մոտ 40 միլիոն եվրո աշխատավարձ (տարեկան շուրջ 8 միլիոն եվրո) և դառնալու է Կրիշտիանու Ռոնալդուից հետո «Յուվենտուսի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռեմսին հրաժարվել է երկարաձգել «Արսենալի» ղեկավարության հետ պայմանագիրը, որի ժամկետը լրանալու է ամռանը: 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Պարի Սեն Ժերմենը», «Ռեալը», «Բավարիան», «Ինտերը»:

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Աարոն Ռեմսին մասնակցել է 18 հանդիպման, խփել է 2 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում, իսկ Եվրոպա լիգայում անցկացրած 3 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս