Սիմեոնեն՝ Մորատայի տրանսֆերի մասին. Չեմ կարող հերքել կամ հաստատել

15:29 10.01.2019

«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը:

«Միակ բանը, ինչի մասին ես մտածում եմ, «Լևանտեի» հետ առաջիկա հանդիպումն է: Ես կարող եմ խոսել միայն այն ֆուտբոլիստների մասին, ովքեր խաղում են «Աթլետիկոյում»: 

Չեմ կարող որևէ բան հերքել կամ հաստատել, քանի որ մարզիչները սպասում են ակումբի ղեկավարության գործողություններին: Որոշ ֆուտբոլիստներ ավելի շատ խաղաժամանակ են ցանկանում, ոմանց կարող են վաճառել, ոմանք էլ կարող են տեղափոխվել «Աթլետիկո»:

Պարզապես պետք է սպասել մինչև հունվարի 31-ը»,- Սիմեոնեի խոսքը մեջբերել է AS-ը:

Share |

Լրահոս