ՈւԵՖԱ-ն մտադիր է փոփոխություն կատարել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններում

11:58 10.01.2019

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը մոտ ժամանակներս մտադիր է փոփոխություն կատարել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններում: Այս մասին հաղորդում է Bild-ը:

Ըստ գերմանական լրատվամիջոցի՝ ՈւԵՖԱ-ն մտադիր է փոխել տրանսֆերի համար նախատեսված գումարը վճարելու ժամկետը: Կառույցում ցանկանում են, որ ակումբները ֆուտբոլիստների տրանսֆերների համար վճարեն առավելագույնը 3 տարվա ընթացքում:

Հիշեցնենք, որ 2017 թվականին «Պարի Սեն Ժերմենը» Նեյմարի տրանսֆերի համար 222 միլիոն եվրո է վճարել «Բարսելոնային», սակայն ֆինանսական փաստաթղթերում այդ գումարի վճարումը բաշխված է 5 տարվա վրա: Այսպիսով, ամեն տարի ՈւԵՖԱ-ն գրանցում է, որ ՊՍԺ-ն «Բարսելոնային» 44,4 միլիոն եվրո է վճարում:

Եթե փոփոխությունը հաստատվի, ապա ակումբները վճարումները կկատարեն 3 տարուց ոչ ավելի ժամկետում:

Share |

Լրահոս

Loading...