Վալվերդե. Վիդալը կարող է խաղալ հարձակվողի դիրքում

22:54 10.01.2019

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է թիմի կիսապաշտպան Արտուրո Վիդալի մասին.

«Այո, հնարավոր է, որ Վիդալը խաղա հարձակման գծում: Չեմ հերքի` մտածել եմ այդ մասին: Նա միշտ միտված է հարձակմանը ու հաճախ է լինում մրցակցի դարպասային հրապարակում: Հնարավոր տարբերակ է»,- Վալվերդեի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Նախկինում հաղորդվում էր, որ մարզիչը չի վստահում «կապտանռնագույնների» հարձակվող Մունիր էլ-Հադդադիին: Ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ ակումբը առաջարկներ ունի և մոտ օրերս հարձակվողը կլքի թիմը:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...