Պաշտոնական. Ալեքս Ջունիորը նոր ակումբ ունի (լուսանկար)

10:48 11.01.2019

«Գանձասար-Կապանի» նախկին պպաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը կարիերան կշարունակի հայկական մեկ այլ ակումբում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armsport-ը, 25-ամյա Ալեքսը հանդես կգա «Արարատ-Արմենիա» ակումբում:

Կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը պաշտպանել է պորտուգալական «Վիլա Ռեալ», «Բոավիստա», «Կամաչա» և մի շարք այլ ակումբների գույները:

Հանդիսանում է Հայիթիի ազգային հավաքականի անդամ: 

Հավելենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Ալեքս Ջունիորը մասնակցել է 14 հանդիպման և խփել է 1 գոլ:

«Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբի 19-րդ տուրից հետո ունի 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...