Արամ Քոչարյանը հեռացել է Լոկոմոտիվից

14:38 11.01.2019

Ֆուտբոլիստ Արամ Քոչարյանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ավարտվել է, և երկկողմանի համաձայնությամբ որոշվել է չերկարաձգել այն:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Ակումբը շնորհակալություն է հայտնում Արամին և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

ArmSport-ի տեղեկություններով, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպանը կարիերան կշարուանկի Վանաձորի «Լոռիում»:

Քոչարյանն արդեն իսկ մարզումներ է անցկացնում Արթուր Պետրոսյանի թիմի հետ և հնարավոր է` մոտ ժամանակներս պայմանագիր կնքի:

 

Share |

Լրահոս