Դավիդ Լուիսը մտադիր է ամռանը վերադառնալ Բենֆիկա

13:22 11.01.2019

«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը կարող է վերադառնալ «Բենֆիկա» ընթացիկ մրցաշրջանի ավարտից, հայտնում է A Bola-ն:

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է այս ամառ, և ավելի վա ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը և կհեռանա թիմից դրա ավարտից հետո:

Աղբյուրի պնդմամբ, Լուիսի հաջորդ ակումբն, ամենայն հավանականությամբ, կլինի «Բենֆիկան»: Ֆուտբոլիստը կարծում է, որ լիսաբոնյան թիմ տեղափոխության տարբերակն առաջնային է և ցանկանում է այնտեղ ավարտել կարիերան:

Լուիսը «Բենֆիկայի» գույները պաշտպանել է 2007-ից 2011 թվականներին: Դրանից հետո նա տեղափոխվել է «Չելսի», որտեղից 2014 թվականին գնացել է ՊՍԺ, սակայն երկու մրցաշրջան անց վերադարձել է լոնդոնյան ակումբ:

Ընթացիկ մրցաշրջանում Լուիսն Անգլիայի առաջնության 20 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս