Լոկոմոտիվը ռեզյումեներ ուղարկած ֆուտբոլիստներին հրավիրում է փորձաշրջանի

14:14 11.01.2019

«Լոկոմոտիվը» հայտարարությամբ է հանդես եկել.

«Այն ֆուտբոլիստները, որոնք մեր էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել փորձաշրջան անցնելու համար, կարող են վաղը ժամը 12։00-ին գալ նախկին «Միկա» մարզադաշտ։

(Խնդրում ենք գան միայն պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվող տղաները):

Սիրով սպասում ենք բոլորին»,- ասվում է հայտարարության մեջ:

«Լոկոմոտիվն» ավելի վաղ հայտարարել էր, որ փորձաշրջան անցնել ցանկացող անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեները:

Թիմն արդեն սկսել է մարզումներն ուկրաինացի մասնագետ Անատոլի Պիսկովեցի գլխավորությամբ.

Share |

Լրահոս

Loading...