Լոռին հավաք կանցկացնի Անթալիայում

11:42 11.01.2019

Վանաձորի «Լոռին» երեկ` հունվարի 10-ին, առաջին մարզումն է անցկացրել թիմի նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:

Արթուր Պետրոսյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում ներկայացրել է, թե ինչպես է թիմն անցկացնելու Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածի նախապատրաստությունը:

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում նախատեսված առաջին հավաքը կտևի մինչև հունվարի 22-ը, իսկ դրանից հետո Պետրոսյանի սաները կհավաքվեն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում` հունվարի 23-ից 30-ը:

Երկրորդ հավաքը կկայանա Անթալիայում` փետրվարի 12-ից սկսած:

Share |

Լրահոս