Էմերին ասաց, որ Մխիթարյանը շատ է պետք Արսենալին. Матч ТВ-ի մեկնաբանը հանդիպել է Հենրիխի հետ

10:35 11.01.2019

Матч ТВ-ի մեկնաբան Տիմուր Ժուրավելը «Թվիթերի» իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, ում հանդիպել է լոնդոնյան ակումբի մարզաբազայում:

Ժուրավելը նաև պատմել է, թե իրենց հանդիպման ընթացքում ինչ է ասել «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին.

«Արսենալի» բազայում այսօր շփվեցի Հենրիխի հետ:

Էմերին, որն այդ պահին անցնում էր մեր կողքով, ասաց. «Սպասում ենք, թե երբ կվերադառնաս: Դու մեզ շատ ես պետք»:

Վստահ եմ, որ «Զենիթի» հետաքրքրության մասին տեղեկությունը սուտ է: Պարզապես Մխիթարյանով տեսականորեն հետաքրքրված են ՌՊԼ-ի բոլոր ակումբները»,-գրել է Ժուրավելը «Թվիթերում»:

Նշենք` վերջին շրջանում  ԶԼՄ-ներում շատ են քննարկվում Մխիթարյանի` «Արսենալից» հնարավոր տեղափոխության մասին լուրերը: Հաղորդվում է, որ «Արսենալի»` «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին ձեռքբերելու դեպքում Մխիթարյանը կարող է հեռանալ լոնդոնյան թիմից: Որպես կարիերան շարունակելու հիմնական տարբերակ` նշվում է «Միլանը»:

Երեկ նաև տեղեկություն տարածվեց, թե Մխիթարյանին իր թիմում է ցանկանում տեսնել նաև Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»:

Share |

Լրահոս