Մոուրինյուն կմեկնաբանի Արսենալ-Չելսի խաղը

15:45 11.01.2019

Պորտուգալացի հայտնի մասնագետ Ժոզե Մոուրինյուն beIN Sports հեռուստաալիքի եթերում հանդես կգա որպես փորձագետ` հունվարի 19-ին կայանալիք «Արսենալ»-«Չելսի» խաղում:

Այս մասին հայտնում է Abola-ն:

Սպասվում է, որ Մոուրինյուն  beIN Sports-ի եթերում կաշխատի նաև Ասիայի Գավաթի խաղերի ժամանակ:

Պրեմիեր-լիգայում Մոուրինյուն մարզել է «Չելսին» (երկու անգամ) և «Մանչեսթեր Յունայթեդը»: Մանկունիացիները դեկտեմբերին հեռացրին պորտուգալացուն գլխավոր մարզչի պաշտոնից:

 

Share |

Լրահոս