ՉԼ. Մյուլերը որակազրկվել է ու բաց կթողնի Լիվերպուլի հետ խաղերը

14:27 11.01.2019

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերի` «Այաքսի» հետ խաղում հեռացման վերաբերյալ:

Գերմանացի ֆուտբոլիստը որակազրկվել է 2 խաղով, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Այսպիսով, նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Լիվերպուլի» հետ խաղերը:

Մյուլերը ոտքով հարվածել էր Տալյաֆիկոյի գլխին, ինչի պատճառով հեռացվել էր խաղադաշտից:

Ավելի ուշ նա հրապարակավ ներողություն էր խնդրել մրցակցից: Մյուլերը կարիերայի ընթացքում երկրորդ կարմիր քարտն էր ստացել:

Share |

Լրահոս