Մարեյն արցունքն աչքերին հայտարարել է այս տարի կարիերան ավարտելու մասին

12:59 11.01.2019

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը մամուլի ասուլիսի ընթացքում էմոցիոնալ կերպով հայտարարել է, որ մտադիր է այս մրցաշրջանում ավարտել կարիերան:

Աշխարհի նախկին առաջին ռակետն ու «Մեծ սաղավարտի» մրցումների եռակի չեմպիոնն, ինչպես նաև Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնն ու Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում Դևիսի Գավաթի հաղթողը հույս ունի, որ կարող է խաղալ Ուիմբլդոնում և հեռանալ տնային մրցաշարից հետո:

Մարեյի հեռանալու պատճառն աջ ազդրում ունեցած ուժեղ ցավն է, որի համար նա վիրահատության է ենթարկվել.

«Խոսել եմ իմ թիմի հետ և ասել եմ նրանց, որ չեմ կարող շարունակել, որ պետք է կանգ առնեմ, քանի որ գաղափար չունեմ, թե երբ կդադարի ցավը: Ես հույս ունեմ, որ կկարողանամ դիմակայել մինչև Ուիմբլդոն, քանի որ կցանկանայի կարիերաս ավարտել այնտեղ, բայց վստահ չեմ, որ կկարողանամ:

Դեռ կարող եմ խաղալ որոշակի մակարդակում, բայց ոչ այն, որից ես գոհ կլինեի: Սակայն դա չէ կարևորը. ցավն իսկապես շատ ուժեղ է: Չեմ ցանկանում այսպես շարունակել խաղալ: Ես փորձել եմ գրեթե ամեն ինչ, ինչը հնարավոր էր, որպեսզի հարթեի իրավիճակը, բայց չստացվեց:

Հնարավոր է` այս Australian Open-ն իմ վերջին մրցաշարը դառնա: Վստահ չեմ, որ կարող եմ ևս 4 կամ 5 ամիս խաղալ այս ցավերով»,- Մարեյի խոսքերն է փոխանցում ESPN-ը:

Share |

Լրահոս

Loading...