Օզբիլիսը գոլի հեղինակ է դարձել Դորտմունդի Բորուսիայի երկրորդ թիմի հետ խաղում

16:56 11.01.2019

«Վիլեմ II»-ն այսօր` հունվարի 11-ին, ընկերական հանդիպում է անցկացրել Դորտունդի «Բորուսիայի» 2-րդ թիմի հետ և 2:3 հաշվով պարտություն կրել:

Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացել է հոլանդական թիմի և Հայաստան ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը: 5 րոպե անց գերմանական թիմի ֆուտբոլիստները հավասարեցրել են հաշիվը:

«Վիլեմ II»-ի կազմում ևս մեկ գոլ հեղինակել է Դամիլ Դանկերլուին` աչքի ընկնելով հանդիպման 37-րդ րոպեին: Խաղավարտից մոտ 10 րոպե առաջ` 81-րդ րոպեին դորտմունդցիները կարողացել են հավասարեցնել հաշիվն, իսկ խաղավարտին ևս մեկ գոլ են հեղինակել ու հաղթանակ կորզել` 3:2:

Նշենք` առաջին խաղակեսից հետո հայ ֆուտբոլիստը փոխարինվել է:

Օզբիլիսի թիմն ուսումանամարզական հավաք է անցկացնում իսպանական Մարբելյա քաղաքում` նախապատրաստելով առաջնության վերսկսմանը: Սա թիմի առաջին հանդիպումն էր նոր տարում:

Share |

Լրահոս

Loading...